Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Պետական ծրագրեր առողջապահության ոլորտում

Պետական ծրագրեր առողջապահության ոլորտում

2013թ. համար գործադիրը սեպտեմբերի29-ին հաստատեց նաեւ առողջապահական պետական նպատակային ծրագրերը։ Դրանք են՝ 1. բնակչության հիգիենիկ եւ համաճարակային անվտանգության ապահովումը, 2. բնակչության առողջության առաջնային պահպանումը, 3. մոր եւ մանկան առողջության պահպանումը, 4. բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին /հատուկ/ խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնությունը, 5. սոցիալական կախվածություն եւ հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժօգնության եւ դեղերով ապահովումը։


Առողջապահության նախարարությունը մանրամասնում է այդ ծրագրերը։


Բնակչության հիգիենիկ եւ համաճարակային անվտանգության ապահովման ծրագրի նպատակներից է հանրային առողջության բնագավառում բնակչության առողջության պահպանման, վարակիչ (շրջապատի համար վտանգ ներկայացնող) եւ զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման հարցերի համակարգումը, պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողությունը։ 2013թ. պետբյուջեից ֆինանսավորվող միջոցառումները ներառում են վարակիչ եւ զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների առաջացման ու դրանց տարածման պատճառների ու պայմանների բացահայտումն (հայտնաբերում) ու քննումը, վարակիչ ու մակաբուծային հիվանդությունների օջախներում հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը։ Ֆինանսավորվող միջոցառումները համաճարակաբանական հատուկ ծրագրերի ուղղությամբ ներառում են՝ մալարիայի ներմերումը կանխարգելելը, մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման քայլերի ձեռնարկումը, մեր երկրի սահմանային անվտանգության եւ պետական սահմանի համալիր կառավարումը։


Բնակչության առողջության առաջնային պահպանման ծրագրի նպատակն է 2013թ. ապահովել առողջության առաջնային պահպանման ոլորտի զարգացման շարունակականությունը, որպես բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության մատչելիությունը, սոցիալական արդարությունն ու հավասարությունն ապահովող հիմնական օղակի, եւ առողջապահության զարգացման ու բարեփոխումների ամենաարդյունավետ ուղու։ Հաջորդ տարվա՝ առողջության առաջնային պահպանման պետական նպատակային ծրագիրն ուղղվելու է ընտանեկան բժշկության ներդրման շարունակականության ապահովմանը, սոցիալական կախվածություն եւ հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների (սրտանոթային, էնդոկրինոլոգիական ուռուցքաբանական, հակատուբերկուլյոզային, ինֆեկցիոն, հոգեբուժական, նարկոլոգիական, մաշկավեներաբանական եւ այլն) կրճատմանը՝ կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման եւ վերականգնողական միջոցառումների գործընթացի բարելավման ճանապարհով։

 

Կարեւոր է նաեւ՝

 

1. ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված ստոմատոլոգիական օգնության իրականացումը՝ մինչեւ 8 տարեկան երեխաներին, 12 տարեկան երեխաներին, 65 տարեկան եւ բարձր տարիքի անձանց, ինչպես նաեւ սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկվածներին։

 

2. Տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության իրականացումը՝ ռիսկի խմբում ընդգրկված, սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաեւ հոգեկան ու որոշ քրոնիկական հիվանդություններով (շաքարային դիաբեթ, խոցային հիվանդություն) տառապող անձանց համար։

 

3. Շաքարային դիաբետի վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը՝ ռիսկի խմբում ընդգրկված բոլոր անձանց համար։

 

4. Հիպերտոնիկ հիվանդության վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը։

 

5. Պարբերական հիվանդության վաղ հայտնաբերում, բարդությունների կանխարգելում եւ բուժում։

 

6. ՄԻԱՎ-ի կանխարգելման նպատակով ռիսկի խմբում ընդգրկված, սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաեւ որոշ քրոնիկական հիվանդություններով տառապող անձանց համար, ինչպես նաեւ առողջարանային, ստոմատոլոգիական բուժման ուղեգրվող հիվանդների կամավոր խորհրդատվության եւ հետազոտության կետերի միջոցով արյան հավաքագրման կազմակերպում։

Չբերության հետազոտումն ու բուժումը որոշ դեպքերում՝ անվճար

Մոր եւ մանկան առողջության պահպանման պետական ծրագիրը ներառում է՝ մինչեւ 18 տարեկան երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության կազմակերպումը լրիվ ծավալով։ Ասել է թե՝ նաեւ անկախ սոցիալական կարգավիճակից մինչեւ 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական բուժօգնության իրականացումը եւ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը, 14-15 տարեկան արական սեռի անձանց, նախազորակոչային տարիքի պատանիների առողջական վիճակի գնահատումը, ըստ անհրաժեշտության բուժօգնության կազմակերպումը։ Հիվանդանոցային բուժօգնության գծով ծրագիրը նախատեսում է՝ 1. սոցիալապես անապահով եւ հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված երեխաների (անկախ տարիքից) եւ մինչեւ 7 տարեկան երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) հիվանդանոցային բժշկական օգնության ցուցումների առկայության դեպքում հիվանդանոցային բուժօգնության կազմակերպում՝ անկախ հիվանդության ախտորոշումից, 2. սոցիալական կախվածություն եւ հատուկ նշանակություն ունեցող առանձին հիվանդություններով (հոգեկան խանգարումներ, դիաբետ, չարորակ նորագոյացություններ, սեռավարակներ, տուբերկուլյոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ինֆեկցիոն հիվանդություններ եւ այլն) տառապող երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը՝ սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի նպատակային ծրագրին համապատասխան, 3. մինչեւ 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների եւ սուր հիվանդությունների դեպքերում բուժօգնությունը հիվանդանոցային բուժկազմակերպություններում, 4. նորածնային եւ վաղ հասակի երեխաների բժշկական սպասարկման ծառայությունների ուժեղացման ծրագրի իրականացումը։


Մոր եւ մանկան առողջության պահպանման ծրագիրը, այլ մասնագիտացված բուժօգնության գծով, ներառում է՝ 1. տուբերկուլյոզի ազգային ծրագրի շրջանակներում ռիսկի խմբի երեխաների մոտ անհրաժեշտ ծավալով լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների, այդ թվում՝ խորխի բակտերիոլոգիական քննության ապահովումը, հատկապես կարեւորելով դեռահասության շրջանում տուբերկուլյոզի կանխարգելման հիմնախնդիրը, 2. ՄԻԱՎ վարակակիր մորից ծնված եւ ֆենիլկետոնուրիայով հիվանդ երեխաներին սննդապահովումը (ադապտացված եւ հատուկ բժշկական կաթնախառնուրդներով)։


Հատկապես չբերությամբ տառապող ամուսնական զույգերի համար հավելենք, որ ծրագիը ներառում է անվճար հետազոտում եւ բուժում (համաձայն սահմանված ծավալների՝ բնակչության սոցանապահով եւ առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության պետական նպատակային ծրագրի շրջանակներում)։

Ինչ բուժօգնություն է նախատեսված սոցանապահովների համար

Բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին /հատուկ/ խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության պետական ծրագիրը ներառում է սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման մեջ նորագույն, բարդ եւ թանկարժեք միջամտություններ, միջոցներ ու ինպլանտներ պահանջող բուժման կիրառում, այդ թվում՝ սրտանոթային վիրաբուժություն, գլխուղեղի եւ պերիֆերիկ ռենտգեն/էնդովասկուլյար միջամտությունների կիրառում, երիկամի փոխպատվաստում, առիթմոլոգիական բուժում եւ ռիթմը կանոնավորող հատուկ միջոցների կիրառում, ձայնալարի պրոթեզի կիրառում՝ կոկորդի չարորակ նորագոյացությունների վիրահատության ժամանակ։


Սոցիալական կախվածություն եւ հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժօգնության եւ դեղերով ապահովման պետական ծրագիրը ներառում է նաեւ առանձին ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում՝ տուբերկուլյոզի, մալարիայի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումների իրականացում՝ հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության հետ համատեղ։ Ներառում է նաեւ՝ նոր հայտնաբերված բոլոր տուբերկուլյոզով հիվանդների եւ կրկնակի հիվանդացածների բուժման կազմակերպումը, տուբերկուլյոզի առումով բարձր ռիսկի խմբերի, ինչպես նաեւ զորակոչային տարիքի անձանց եւ բնակչության այլ հատուկ խմբերի ռենտգենաբանական հետազոտությունը։ Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ուղղությամբ ծրագիրը ներառում է՝ ուռուցքաբանական դիսպանսերներում եւ նեղ մասնագիտական կաբինետներում չարորակ նորագոյացություններով տառապող անձանց հայտնաբերման, հաշվառման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության ապահովումը՝ անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, քիմիոթերապիայի եւ ճառագայթային բուժման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ հակաուռուցքային դեղորայքով ապահովման հարցերը՝ ամբողջ բնակչության համար։ Հոգեկան հիվանդների բժշկական օգնության ուղղությամբ՝ բնակչության բոլոր խմբերի համար նախատեսում է նյարդահոգեբուժական դիսպանսերների եւ նեղ մասնագիտացված կաբինետների միջոցով հոգեկան հիվանդություններով տառապող անձանց հայտնաբերումը, հաշվառումը, բժշկական օգնությունը, անհրաժեշտության դեպքում՝ հոսպիտալացումը։


Նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ ալկոհոլամոլության, թմրամոլության եւ թունամոլության դեմ պայքարի ուղղությամբ՝ ամբողջ բնակչության համար. 1. տառապող անձանց հայտնաբերման, հաշվառման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության կազմակերպում, 2. տոկսիկոքիմիական փորձաքննությունների կազմակերպումը եւ իրականացումը՝ իրավապահ մարմինների որոշումով, 3. դատանարկոլոգիական փորձաքննությունների կազմակերպումը եւ իրականացումը՝ դարձյալ իրավապահ մարմինների որոշումով, 4. հարկադիր բուժման կազմակերպումը եւ իրականացումը՝ դատարանների որոշումով։

 

Հեղինակ. Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց
Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2.,  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց

2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

Իրադարձություններ Հայաստանում
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս

Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց
Մայիսի  12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց

2025թ. մայիսի  12-ից  մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ